Լոնդոնում մոտ 80 000 մարդ մասնակցել է Թրամփի դեմ բողոքի ակցիային


Լոնդոնում մոտ 80 000 մարդ մասնակցել է Թրամփի դեմ բողոքի ակցիային
Հունվար 21 22:44 2017

Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիային: Այս մասին հայտնում է TASS-ը:

Ցուցարարները երթով անցել են Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան մոտից մինչև Թրաֆալգար հրապարակ՝ բացականչելով «Կամուրջներ կառուցեք, ոչ թե պատեր»: Ցուցարարներից ոմանց ձռքին եղել են պաստառներ «Կանգնեցրեք Թրամփին», «Մերժենք ատելությունը, շտկենք քաղաքականությունը», «Ոչ ռասիզմին, ոչ Թրամփին» գրություններով: Նրանց են միացել նաև Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Սադիք Խանը, բրիտանացի դերասանուհի Ռեբեկա Հոլը, լեյբորիստական կուսակցությունից պատգամավորներ Իվետ Կուպերը և Հարիեթ Հարմանը: Կազմակերպիչների տվյալներով՝ ակցիային մասնակցել է մոտ 80 000 մարդ:

Բողոքի ակցիաներ են անցացվել ամբողջ Մեծ Բրիտանիայում, այդ թվում՝ Բելֆաստում, Քարդիֆում, Էդինբուրգում, Լանքասթերում, Լիդսում, Լիվերպուլում, Մանչեսթրում: