Ինչու են տխրության արցունքները ավելի աղի քան երջանկությանը


Ինչու են տխրության արցունքները ավելի աղի քան երջանկությանը
Հունվար 21 18:34 2017

Երբ մենք արտասվում ենք հատուկ գեղձը աղի հեղուկ է արտադրում, որին մենք արցունք ենք անվանում: Նրանք անհրաժեշտ են, որպեսզի աչքը կարողանա ազատվել օտար մարմիններից: Արցունքները նաև աչքի խնձորակը խոնավեցնելու դեր են խաղում և օգնում են հանել սթրեսը: Այնուամենայնիվ, ինչու են արցունքները աղի:
Մենք կձորձենք Ձեզ բացատրել: Պարզվում է ամբողջ հարցը նրանց բաղադրությունն է: Արցունքը կազմված է մոտ 99% ջրից (H2O), իսկ մնացածը անօրգանական նյութեր են, ներառելով իհարկե նատրիումի քլորիդ (աղ): Աղի քանակը ծայրահեղ քիչ է, սակայն արցունքը բավական աղի է:
Նատրիումի քլորիդի պարունակության փաստը դեռ քիչ ուսումնասիրված է. սակայն ընդհանուր օրինաչափություններ ակնհայտ են: Արցունքի աղիությունը կախված է օրգանիզմում տարբեր նյութափոխանակության գործընթացներից: Երբ մարդը լաց է լինում, նրա մոտ ավելանում են վահանաձև գեղձի ֆունկցիաները, իսկ մակերիկամները սկսում են ծանրաբեռնված աշխատել: Այդ նույն ժամանակ հաճախակիանում են սրտի զարկերը:
Այսպիսով օրգանիզմը ծանրաբեռնվում է, որը նման է ծանր ֆիզիկական աշխատանքի: Եվ նատրիումի քլորիդին խառնվում ոն կալիումի իոնները և մագնիումը, որը հաղորդում է ավելորդ թթվայնություն: Դրանք ամենաաղի արցունքներն են: Էնդոկրինոլոգները ասում են, որ այդպիսի արցունքներ ավելի հաճախ լինում են երբ մարդը խղճում է ինքն իրեն:
Լինում են արցունքներ ավելի քիչ աղիությամբ, օրինակ փոքր երեղաների մոտ, ինչպես նաև մեծերի, ովքեր ուրախությունից են արտասվում: