Լե Պենը քննադատել է Մերկելի միգրացիոն քաղաքականությունը


Լե Պենը քննադատել է Մերկելի միգրացիոն քաղաքականությունը
Հունվար 21 22:04 2017

ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը գերմանական Կոբլենց քաղաքում Freedom for Europe համաժողովում ելույթի ժամանակ քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ֆրանսիայում տիկին Մերկելին ներկայացնում են որպես հերոսուհի հումանիտար ոլորտում: Ինչ առատաձեռնություն միգրանտների հանդեպ: Բայց միաժամանակ ոչ ոք չի հարցրել երկրի բնակիչների կարծիքը երկրի միգրացիոն քաղաքականության վերաբերյալ՝ արդյոք նրանք գոհ են դրանից: Եվ մենք հասկանում ենք՝ ինչու: Որովհետև հարցնելու դեպքում բոլորը կտեսնեն, որ այդպիսի միգրացիոն քաղաքականությունը պարզապես ամենօրյա աղետ է»,- ասել է Լե Պենը:

Նա հավելել է, որ «Մերկելն այնքան է ցանկացել ընդունել այդ միգրանտներին, որ այդպես էլ չգիտի՝ որտեղ է նրանցից 500 000-ը»: «Անհավանական թեթևություն»,- ասել է Լե Պենը՝ ընդհատելով դահլիճի հերթական բուռն ծափահարությունները: