Գիտնականները բացատրել են թունելի վերջում լույսի երևույթը


Գիտնականները բացատրել են թունելի վերջում լույսի երևույթը
Հունվար 21 21:50 2017

Այսօր գոյություն ունեն տասնյակ վարկածներ մահառաջի տեսիլքների մասին:
Բանն այն է, որ սրտի կանգի ժամանակ տեղի է ունենում թթվածնի և գլյուկոզայի հոսքի կտրուկ դադարում դեպի ուղեղ: Ինչպես պարզվել է, դա մեծապես խթանում է դրա ակտիվությունը, նմանատիպ երևույթը բնորոշ է աշխատող գիտակցությանը: Նման եզրահանգումների են եկել գիտնականները առնետների վրա կատարած փորձերից հետո: Նրանց ուղեղի ակտիվությունը կտրուկ աճել է սրտի կանգի 30 վայրկյանի ընթացքում: Այսինքն մահվան եզրին գտնվող ուղեղն սկսել է աշխատել իր ողջ հզորությամբ:
Կեղևում սկսել են առանձնանալ տասնյակ նեյրոտրանսմիտերներ և արագանալ բարձր հաճախականության ուղեղի ալիքները: Բժիշկների կարծիքով, եթե սարքավորումների օգնությամբ արգելափակել այդ երկու օրգանների միջև կապը, ապա սրտի կանգի ժամանակ կմեծանան մարդու ողջ մնալու շանսերը: