Apple-ը դատական հայց է ներկայացրել չիպ մատակարարողի դեմ


Apple-ը դատական հայց է ներկայացրել չիպ մատակարարողի դեմ
Հունվար 21 20:09 2017

Apple կորպորացիան դատական հայց է ներկայացրել չիպերի իր մատակարարի՝ Qualcomm ընկերության դեմ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով՝ վերջինս չարաշահել է շուկայում գերիշխող դիրքը որպես բջջայինների կարևորագույն բաղադրիչի՝ չիպերի արտադրող։

Հայցը ներկայացվել է Կալիֆորնիա նահանգ հարավային շրջանի դաշնային դատարան։ Բողոքում նաև հաստատվում է, որ չիպ արտադրողը փորձել է խանգարել Apple-ին գտնելու այլ մատակարարներ և պահանջել չափազանց մեծ վճար իր արտոնագրերի կիրառման համար լիցենզիաների տրամադրման դիմաց։

Հայցում նշվում է, որ Qualcomm-ը Apple-ին արտադրանք է վաճառել արտոնյալ պայմաններով, սակայն արդյունքում զրկել զեղչերից։ Արտոնությունների չեղարկման մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ կորպորացիան սկսել է համագործակցել հարակորեական կարգավորիչ մարմինների հետ, որոնք հետաքննություն են անցկացնում Qualcomm –ի լիցենզիոն պրակտիկայի գործով։ Արդյունքում Apple-ը պահանջել է Qualcomm-ից 1 մլրդ դոլար վճարել, որից նա զրկվել է արտոնությունների վերացման արդյունքում։



loading...