Հենրիխ Մխիթարյանը 28 տարեկան է. ( լավագույն լուսանկարները)


Հենրիխ Մխիթարյանը 28 տարեկան է. ( լավագույն լուսանկարները)
Հունվար 21 11:56 2017

Այսօր` հունվարի 21-ին իր ծննդյան 28-րդ տարեդարձն է նշում Հայաստանի հավաքականի և Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխը Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից հանդիսանում է նաև ավագը: Մխիթարյանը 7 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Երևանի ժամանակով 19:00-ին հյուրընկալվելու է «Սթոք Սիթիին», իսկ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, դաշտ է դուրս գալու առաջին րոպեից: