Լիվերպուլը Հարթի հարցով բանակցում է Մանչեսթեր Սիթիի հետ


Լիվերպուլը Հարթի հարցով բանակցում է Մանչեսթեր Սիթիի հետ
Հունվար 21 11:27 2017

Անգլիական «Լիվերպուլը» «Մանչեսթեր Սիթիի» հետ սկսել է բանակցել ամռանը դարպասապահ Ջո Հարթին ձեռք բերելու հնարավորության շուրջ:

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը մրցաշրջանի մեկնարկից վարձավճարով հանդես է գալիս իտալական «Տորինոյում», սակայն թուրինցիներն արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ ամռանը բաց կթողնեն նրան,- տեղեկացնում է «metro»-ն:

Հարթի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2017 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում նա «Տորինոյի» կազմում մասնակցել է 16 հանդիպման և բաց թողել 23 գնդակ: