Պոգբան շնորհավորել է Մխիթարյանին


Պոգբան շնորհավորել է Մխիթարյանին
Մայիս 28 23:30 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան շնորհավորել է մանչեսթերյան ակումբում իր թիմակից Հենրիխ Մխիթարյանին:

Հայաստանի հավաքականի ավագը, հիշեցնենք, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ՀՀ առաջին աստիճանի շքանշանով է պարգևատրվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

 

«Հպարտ եմ ՀՀ նախագահի կողմից այս շքանշանշանով պարգևատրվելու համար»,- գրել է Մխիթարյանը «Instagram»-ի իր էջում, և հենց այդ գրառման մեկնաբանություններում էլ Պոգբան գրել է.

«Շնորհավորում եմ Միկի»:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես գալիս 2016 թվականի ամռանից: Մանչեսթերցիների կազմում նա նվաճել է երեք տիտղոս` Անգլիայի Սուպերգավաթ, Լիգայի գավաթ և հաղթել Եվրոպա լիգայում:

Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է:



loading...