Ինչո՞ւ է ընդունված նվիրել կենտ թվով ծաղիկներ


Ինչո՞ւ է ընդունված նվիրել կենտ թվով ծաղիկներ
Մայիս 28 23:19 2017

Ըստ հայկական, ֆրանսիական և օրինակ ռուսական ավանդույթների` զույգ ծաղիկներ տանում են միայն հուղարկավորումներին, իսկ կենդանի մարդուն ընդունված է նվիրել միայն կենտ թվով ծաղիկներ: Գրեթե ամբողջ Եվրոպայում, ԱՄՆ-ում և արևելյան երկրներում հակառակն է՝ նվիրում են զույգ թվով ծաղիկներ, որովհետև համարում են, որ զույգը հաջողություն է բերում: Իսրայելցիները նվիրում են միայն զույգ թվով ծաղիկներ, իսկ հուղարկավորությունների ժամանակ ծաղիկ ընդհանրապես չեն բերում: Վրաստանում համարում են, որ այն, ինչ կապված է ընտանեկան արժեքների հետ, երջանկություն է բերում, այդ պատճառով երկու ծաղիկը (զույգ) երջանիկ համադրություն է, իսկ գերեզման տանում են կենտ թվով ծաղիկներ, որպեսզի «հանգուցյալը իր հետ չտանի զույգը»: Այս ավանդույթի և սնահավատության արմատները պետք է փնտրել նախաքրիստոնեական աշխարհում: Ըստ հեթանոսական համոզմունքների` զույգ թվերը չարի և մահվան թվերն են: Կենտ թվերը՝ ընդհակառակը՝ երջանկության, հաջողության և բարեկեցության սիմվոլներ են: Նշանների լեզվով ամեն մի թիվ ունի իր նշանակությունը, և իբր հենց սրանից պետք է օգտվել, որպեսզի ծաղկեփունջը ճիշտ իմաստ ունենա: Այսպես, երբ դուք նվիրում եք մեկ ծաղիկ, ապա դա նշանակում է, որ այն մարդը, ում Դուք ծաղիկ եք նվիրել, միակն է Ձեր կյանքում: Նվիրելով երեք ծաղիկ` Դուք Ձեր ցանկությունն եք հայտնում գնալ սիրելիի հետ թեկուզ աշխարհի ծայրը: Դե իսկ 5 ծաղիկը նշանակում է. «Ես քեզ սիրում եմ»: Շատ քչերը գիտեն, որ 7 ծաղիկ նախկինում նվիրում էին միայն նշանադրության օրը: