Հայտնի է «Ավրորա»-ի մրցանակակիրը


Հայտնի է «Ավրորա»-ի մրցանակակիրը
Մայիս 28 23:00 2017

Երևանում այսօր կայացավ «Ավրորա» ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը:

Սուդանի 750 հազար բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը՝ Թոմ Քաթինան այսօր հռչակվել է «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր։

 

Որպես «Ավրորայի» դափնեկրի Թոմ Քաթինային շնորհվելու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իրեն՝ գործելու։

Նշենք, որ մրցանակաբաշխությունը վարում էր The Washington Post օրաթերթի նշանավոր լրագրող, գրող հայկական ծագմամբ Դեյվիդ Իգնատիուսը:

Նշենք, որ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանում է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով:

 

«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվում է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանում իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ Այս տարի մրցանակին հավակնում են Սոմալիում Խաղաղության և մարդու իրավունքների Էլման կենտրոնի հիմնադիրներ Ֆարթուն Ադանն ու Էլվադ Էլմանը, Նուր պոտենցիալի և կրթական համակարգի զարգացման կազմակերպության նախագահ Ջամիլիա Աֆղանին, Սուդանի Mother of Mercy հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Քաթինան, Սիրիայում դաշտային հոսպիտալի բժիշկ Մուհամմադ Դարվիշը, Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունից վիրաբույժ-գինեկոլոգ, հիվանդանոց հիմնադրած դոկտոր Դենիս Մուկվեգեն:

Նրանցից մեկը «Ավրորա 2017»-ի մրցանակակիր կդառնա և 100 հազար դոլարի չափով դրամաշնորհ կստանա՝ սեփական գործունեությունն իրականացնելու համար և 1 մլն դոլար մրցանակ՝ իրեն ոգեշնչած կազմակերպությանն աջակցելու համար: