Ալբանիայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ թունավորել են ավելի 70 մասնակցի


Ալբանիայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ թունավորել են ավելի 70 մասնակցի
Մայիս 28 22:34 2017

Շաբաթ օրը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ընդդիմության նախընտրական հանրահավաքի ավելի քան 70 մասնակիցներ բուժօգնության են դիմել թունավորման ախտանշաններով։ Թունավորվածների շարքում է նաև Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լյուլզիմ Բաշան՝ փոխանցում է Tirana Times-ը։

Բուժօգնության ցուցաբերումից հետո մեծամասնությանն արձակել են, 9 մարդ դեռևս գտնվում է մասնագետների հսկողության տակ։ Թունավորվածների մոտ առկա է աչքերի գրգռվածություն, մաշկային վնասվածք դեմքի և պարանոցի շրջանում, որոշ դեպքերում՝ շնչառության խանգարում։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Տուժածները բժիշկներին պատմել են Բաշայի ելույթի ժամանակ օդում հայտնված «սպիտակ փոշու» մասին։

Երկրում հունիսի 25-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։