ՆԱՏՕ-ն չի հանդիսանում սպառնալիք Ռուսաստանի համար. Պենտագոնի ղեկավար


ՆԱՏՕ-ն չի հանդիսանում սպառնալիք Ռուսաստանի համար. Պենտագոնի ղեկավար
Մայիս 28 22:07 2017

ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը։

«Ինչու՞ են նրանք դիտարկում ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք, դա ես չեմ հասկանում։ Ակնհայտ է՝ ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ»,-ասել է նա։ Նախարարի հաստատմամբ՝ այժմ Ռուսաստանը նախընտրում է լինել ռազմավարական մրցակից։ «Սակայն ամենագլխավորը կայանում է նրանում, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ, և նրանք գիտեն դա»,-հավելել է նա։

Մետիսը նշել է, որ այժմ՝ համապատասխան նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անցկացվող կուրսի, ԱՄՆ-ը Ռուսաստանի հանդեպ կիրառում է դիվանագիտական մոտեցում։

«Եվ թեկուզ ցանկանում ենք փոխգործակցել նրանց հետ դիվանագիտորեն, մենք կդիմակայենք Ռուսաստանին, երբ խոսքը գնում է այն ոլորտների մասին, որտեղ նրանք հարձակվում են մեզ վրա, ինչպես կիբերտարածությունում, կամ երբ նրանք փորձում են փոխել սահմանները՝ գործի դնելով զինված ուժերը»,-պարզաբանել է նախարարը։