Հրդեհ Մեղրաձորում. Այրվել են «ԶԻԼ»-ն ու մոտ 350 հակ անասնակեր


Հրդեհ Մեղրաձորում. Այրվել են «ԶԻԼ»-ն ու մոտ 350 հակ անասնակեր
Մայիս 29 01:25 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 28-ին, ժամը 13:15-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում այրվում են անասնակեր և մեքենայի խցիկ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 15:15-ին:

Պարզվել է, որ 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել են «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա՝ մասամբ, և մոտակայքում պահեստավորված անասնակեր (մոտ 350 հակ):