«Ճաճոյենց Էդոյի» որդուն սպանած կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ սպանություն, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ


«Ճաճոյենց Էդոյի» որդուն սպանած կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ սպանություն, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ
Մայիս 28 20:45 2017

«Shamshyan.com»-ը գրում է. Երեկ՝ մայիսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչի որոշմամբ մեղադրանք է առաջադրվել Վանաձորում հայտնի «Ճաճոյենց Էդոյի» տղային՝ Տիգրան Մարտիրոսյանին սպանած կնոջ ՝ Լիաննա Կիրակոսյանի նկատմամբ:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 108-րդ հոդվածով (սպանություն, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ):

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժինը սպանվածի կնոջը արգելանքից ազատելու, ինչպես նաև մեղադրյալի և նրա բնակարանի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու որոշում է կայացրել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը ենթարկվելու է նաև դատահոգեբանական փորձաքննության:

Մանրամասները՝ այստեղ:



loading...