Արմեն Երիցյանին հետմահու պարգևատրել են 1-ին աստիճանի շքանշանով


Արմեն Երիցյանին հետմահու պարգևատրել են 1-ին աստիճանի շքանշանով
Մայիս 28 20:10 2017

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, վաղամեռիկ Արմեն Երիցյանը պարգևատրվել է հետմահու։

Հանրապետության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ- մայոր Արմեն Երիցյանին հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արմեն Երիցյանի շքանշանը հանձնել է Արմեն Երիցյանի կնոջը՝ Մերի Երիցյանին նախագահական նստավայորւմ կայացած հանդիսավոր արարողության ժամանակ։

Արմեն Երիցյանը ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։ 2016թ. դեկտեմբերի 3-ին նա մահացել էր տևական հիվանդությունից հետո։