Արթուր Ալեքսանյանը ու Նազիկ Ավդալյանը հանդիպել են վիրավոր զինվորների հետ (լուսանկարներ)


Արթուր Ալեքսանյանը ու Նազիկ Ավդալյանը հանդիպել են վիրավոր զինվորների հետ (լուսանկարներ)
Մայիս 28 20:15 2017

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Ռիո-2016 Օլիմիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և ծանրամարտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այցելել են ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին, որոնք վերականգնողական բուժում են ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Հանդիպումը կայացել է հիվանդանոցի բակում: Ներկա են եղել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, զինվորների հարազատներն ու ընկերները:

Ջերմ ու մտերմիկ մթնոլորտում զինվորները զրուցել են չեմպիոնների հետ, կիսվել տպավորություններով, հետաքրքրվել մարզիկների մարզական կյանքից ու չեմպիոն դառնալու ճանապարհին հանդիպող դժվարություններից:

Բոլորը շնորհավորել են միմյանց` մաղթելով առաջին հերթին խաղաղություն: