Burger King­-ի գովազդը վիրավորել է Բելգիայի թագավորական ընտանիքին


Burger King­-ի գովազդը վիրավորել է Բելգիայի թագավորական ընտանիքին
Մայիս 28 20:35 2017

Բելգիայի թագավորական ընտանիքը խստորեն դատապարտել է արագ սննդի ցանցի՝ Burger King­-ի վերջին գովազդը, որը, ըստ ընտանիքի, վիրավորում է Ֆիլիպ թագավորի արժանապատվությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-­ն:

Burger King­ը, որը հունիսի վերջին պետք է սկսի աշխատել Բելգիայում, բելգիացիներին առաջարկել է ընտրել Ֆիլիպ թագավորի և սննդի ցանցի խորհրդանիշի՝ «բուրգերների թագավորի» միջև: Ընդ որում, եթե օգտատերը ընտրում է Բելգիայի թագավորին, համակարգը փորձում է հստակեցնել՝ արդյոք նա վստահ է իր ընտրության մեջ: «Դուք համոզվա՞ծ եք: Չէ որ նա ձեզ համար կարտոֆիլի ֆրի չի պատրաստելու»,­- ասվում է հայտարարության մեջ:

«Մենք դատապարտում ենք այս արարքը: Այն կոմերցիոն նպատակ ունի, մենք դա թույլ չենք տա»,­- թագավորական ընտանիքի ներկայացուցչին է ցիտում BBC-­:ն



loading...