ԱԺ-ում որևէ կադրային ջարդ չկա. Արա Բաբլոյան


ԱԺ-ում որևէ կադրային ջարդ չկա. Արա Բաբլոյան
Մայիս 28 12:40 2017

Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ աշխատակազմում խորհրդականների ու օգնականների կրճատման մասին տեղեկությանը։

«ԱԺ-ում որևէ կադրային ջարդ չկա։ Եթե դուք հետագայում ծանոթանաք, ապա կտեսնեք, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, պարզապես այնտեղ, որտեղ ավելորդ հաստիքներ, շռայլություններ չկան: Մենք համաձայնեցրել ենք բոլոր մարդկանց հետ, նույնիսկ նրանց հետ, ովքեր պետք է դուրս գային, և այդ ամենը շատ գեղեցիկ ձևով իրականացնում ենք՝ չնեղացնելով մարդու անձը։ Այդ մարդիկ արժանի մարդիկ են, բանիմաց մարդիկ են»,-ասել է Բաբլոյանը՝ նկատելով, որ  կազմակերպությունը պետք է ունենա այնքան աշխատակից, որքան կարիք ունի:

Հարցին, թե արդյոք ԱԺ նախկին աշխատակազմում ուռճացում կա՞ր, Բաբլոյանը չի պատասխանել: Նա միայն ասել է, թե ինքն իր համար ընտրում է այնքան թվով աշխատողներ, որքան հարկավոր է: