Պատրաստեք 5 րոպեում, խմեք 15 օր ու նիհարեք 6 կիլոգրամ


Պատրաստեք 5 րոպեում, խմեք 15 օր ու նիհարեք 6 կիլոգրամ
Մայիս 25 23:38 2017

Եթե ցանկանում եք նիհարել, սակայն, առանց առողջությանը վնասելու, ապա այս ըմպելիքը ձեզ համար է: Այնուամենայնիվ, եթե ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեք, լավ լինի խորհրդակցել բժիշկի հետ:
Այս ըմպելիքը շատ հեշտ է պատրաստել, ձեզանից կպահանջվի ընդամենը 5 րոպե:


Բաղադրությունը

10 ճյուղ մաղադանոս
1 կիտրոն
Ջուր


Պատրաստման եղանակը

Մեզ անհրաժեշտ են մաղադանոսի տերևները: Դրանք առանձնացրեք ցողունից և դրեք բլենդերի մեջ: Կիտրոնի հյութը քամեք և ավելացրեք մաղադանոսին: Աբողջը լավ հարեք: Լցրեք բաժակի մեջ, ավելացրեք ջուրն այնքան, մինչև բաժակի կեսը լցվի:
Այս ըմպելիքը պետք է խմել նախաճաշից 15 րոպե առաջ՝ 15 օրվա ընթացքում: Հետո 15 օր դադար տվեք և նորից 15 օր խմեք: Սննդից հրաժարվել պետք չէ, սակայն լավ կլինի, եթե սննդակարգից հանեք ընթրիքին վնասակար սնունդ ուտելու սովորությունը: Այս հյութը լավացնում է նյութափոխանակությունը, այրում է կալորիաները, օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ թույները: 15 օր հետո կնիհարեք 5­6 կիլոգրամով: