Հարվածել են Գասպարիի տեսախցիկին


Հարվածել են Գասպարիի տեսախցիկին
Մայիս 14 11:34 2017

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները։ Հասարակական կազմակերպության դիտորդները դիտարկելու են Երևանի բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքները, ինչպես նաև տասնյակ ընտրատեղամասեր։

2/12. 08:30:00 Դիտորդի լիազորությունների խոչընդոտում
Վարդգեց Լիվանի Գասպարին,14.05.2017թ. գտնվել է թիվ 9/23 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտում­ները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). ժամը 8:30-ի սահմաններում տեխնիկական սարքի մասնագետը հարվածել է Գասպարիի տեսախցիկին, օբյեկտիվը հեռացրել իր ուղղությունից՝ այդպիսով խոչընդոտելով դիտորդի նկարահանումը: Դիտորդը նկարել է մասնագետին, առկա է տեսագրություն: Հանձնաժողովի նախագահը որևէ գործողություն չի ձեռնարկել խախտումը դադարեցնելու համար:

2/12. 07:40:00 Դիտորդի իրավունքների սահմանափակում
Սիրանուշ Մանուչարյանը 14.05.2017 թ. գտնվել է թիվ 7/43 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտում­ները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). Դիտորդին 7.40-8.00 արգելվել է ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումը հետնամասի կողմից դիտարկելու, համապատասխան հատվածում ազատ տեղաշարժվելու և լուսանկարելու իրավունքի իրականացումը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն նախագահի կողմից, փոխարենը, ստեղծվել են անհիմն խոչընդոտներ: Դիտարկումը թույլատրվել է միայն նախագահի կողմից հեռախոսազանգով ճշտումներ կատարելուց հետո, խախտումը գրանցամատյանում ևս գրանցվել է նախագահի կողմից անհիմն խոչընդոտներ ստեղծելուց հետո: Գրանցամատյանի համապատասխան էջը լուսանկարելու դիտորդի իրավունքը ևս որոշ ժամանակահատված սահմանափակվել է և թույլատրվել է միայն նախագահի կողմից հեռախոսազանգով ճշտումներ կատարելուց հետո:

2/12. 09:41:00 Դիտորդի լիազորությունների խոչընդոտում
Վարդգես Լիվանի Գասպարին գտնվել է թիվ 9/23 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտում­ները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). ժամը 8:20-ի սահմաններում անհայտ անձ, որը ձեռքին ուներ ինչ-որ տարբերանշան (բեյջ), հարվածել է Գասպարիի տեսախցիկին և արագ հեռացել տեղամասից: Դիտորդը նկարել է անձի դեմքը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է հայտնել, թե արդյոք գրանցվա՞ծ է նշված անձը գրանցամատյանում, թե՞ ոչ և ո՞վ է նա:

2/12. 09:38:00 Վիճակահանության կարգի խախտում
«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ դիտորդ Նինա Հարությունյանը նկատել է, որ հանձնաժողովի անդամների վիճակահանության կարգը խախտվել է, քանի որ այն տեղի է ունեցել հանձնաժողովի անդամներից մեկի բացակայությամբ։

2/12. 08:08:00 Օգնության կարգի խախտում
«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ դիտորդ Նինա Հարությունյանը նկատել է, որ տեսողության խնդիր ունեցող տարեց մարդուն անձը օգնել է առանց գրանցվելու։

2/12. 08:32:00 Քվեարկության սենյակում քարոզչանյութերի առկայություն
«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ դիտորդ Ժորժ Հակոբի Սեյրադարյանը 14.05.2017 թ. գտնվել է թիվ 9/16 տեղամասում որպես դիտորդ: Վերջինս տվյալ տեղամասում դիտարկել է հետևյալ խախտումը՝ քվեախցիկների մոտ գտնվող պատի վրա փակցված է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի նկարները, որը դիտարկվում է որպես քարոզչանյութ։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է վերացնել խախտումը և հրաժարվել է գրանցել խախտումը հանձնաժողովի գրանցամատյանում։