101-ամյա հնդիկ վազորդուհին 100 մետր տարածությունը հաղթահարել է 1 րոպե 14 վայրկյանում


101-ամյա հնդիկ վազորդուհին 100 մետր տարածությունը հաղթահարել է 1 րոպե 14 վայրկյանում
Ապրիլ 26 00:10 2017

Նորզելանդական Օքլենդ քաղաքում 101-ամյա հնդկուհի Ման Կաուրը մեկ րոպե 14 վայրկյան ժամանակահատվածում վազելով անցել է 100 մետր տարածություն: Այս մասին հայտնում է BBC-ն:


Աղբյուրի հաղորդմամբ` մրզավազքն անցկացվել է Սպորտի վետերանների համաշխարհային խաղերի շրջանակում, և Կաուրը եղել է իր տարիքային խմբի միակ ներկայացուցիչը: Մրցումներից առաջ կինը բժշկական հետազոտություն է անցել:


Կնոջ ֆիզիկական պատրաստության շնորհիվ նորզելանդական լրատվամիջոցները նրան անվանել են «հրաշք Չանդիգարխից»:


Նշվում է, որ Կաուրը սկսել է սպորտով զբաղվել 93 տարեկանում՝ իր որդի Գուրդևի հետ: