Ինքանտիպ լուծումներ Երեւանում՝ ժամանակի շունչը՝ Հանքավանում. լուսանկարներ՝ «Ին Տուր Էքսպո 2017»-ից


Ինքանտիպ լուծումներ Երեւանում՝ ժամանակի շունչը՝ Հանքավանում. լուսանկարներ՝ «Ին Տուր Էքսպո 2017»-ից
Ապրիլ 25 18:07 2017

Կարմիր ժապավեն, հանդիսավոր բացում, տարբեր երկրների ներկայացուցիչներ, հայաստանցի և արտասահմանցի գործարարներ, զբոսաշրջության և հանգստի կենտրոնների, տուրիստական կազմակերպությունների, ինֆորմացիոն և այլ ծառայությունների աշխատակիցներ, ակտիվ անցուդարձ: Երևան Էքսպո ցուցասրահում ապրիլի 21-ից 23-ը տեղի է ունեցել տուրիզմին նվիրված «Ին Տուր Էքսպո 2017» եռօրյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը և բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են այս ամենով, հրաշալի հնարավորություն ստացան նոր գործընկերներ գտնելու կամ պարզապես տեղեկանալու հայաստանյան զբոսաշրջությանը:

«Ին Տուր Էքսպո 2017»-ին այս անգամ մասնակցություն ունեցավ Հանքավանում գտնվող Նաիրի ՍՊԱ Ռեզորթս հյուրանոցային համալիրը: Նշենք, որ հյուրանոցային համալիրը ներկայացել էր յուրահատուկ եւ չկրկնվող մոտեցմամբ տաղավարով: Նպատակը մեկն է եղել. ցույց տալ այցելուին, թե ինչ է իրեն սպասվում Հանքավանի գեղատեսիլ բնության գրկում: Այցելուները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու հյուրանոցային համալիրին և առաջրկվող ծառայություններին:

Ներկայացնում ենք լուսանկարներ «Ին Տուր Էքսպո 2017»-ից: