Էստեղ գայթակղիչ գարաժներ կան, չտրվե՞նք գայթակղությանը. Փաշինյան


Էստեղ գայթակղիչ գարաժներ կան, չտրվե՞նք գայթակղությանը. Փաշինյան
Ապրիլ 25 16:56 2017

ԵԼՔ դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում են Նոր- Նորք վարչական շրջանում: «Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից, մահվան վերելակներից, աղբի ու փոշու ամպերից ելք կա»,- քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավն իրականացրել են ավտոտնակների տանիքների վրա։ Նիկոլ Փաշինյանը նկատեց որ այդ տանիքները հարմարեցված են իրենց դաշինքի քարոզարշավին:  «Էստեղ գայթակղիչ գարաժներ կան, չտրվե՞նք գայթակղությանը»,- կատակեց Փաշինյանը: 

 



loading...