Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ ոստիկանությունում իրականացված ծառայողական քննությունների արդյունքում, ընդհանուր առմամբ, կարգապահական տույժ է ստացել ոստիկանության 228 ծառայող, որից 48-ը՝ ճանապարհային ոստիկան։ Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տույժ ստացած ճանապարհային ոստիկանները 9 էին։ Հիմնականում ճանապարհային ոստիկանները խախտել են անհատական տեսախցիկների կիրառման կարգը։ Հիշեցնեմ, որ տեսախցիկներ ճանապարհային ոստիկանները սկսել են կրել 2016 թվականի սեպտեմբերից։
Ոստիկանության ղեկավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկանության աշխատանքի կատարելագործման խնդիրը:
Ճանապարհային ոստիկանության պրոֆեսիոնալիզմի հետագա բարձրացման, տեխնիկական հագեցման և այս ծառայության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի
առավելագույն նվազեցման ուղղությամբ հետևողական աշխատանքը շարունակվում է:
Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան գրառումը: