«Ժամանակ». «Ուրիշ բաներով պետք է բյուջեն լցնել». Ռադիկ Մարտիրոսյանը՝ ԳԱԱ շենքի վաճառքի մասին


«Ժամանակ». «Ուրիշ բաներով պետք է բյուջեն լցնել». Ռադիկ Մարտիրոսյանը՝ ԳԱԱ շենքի վաճառքի մասին
Ապրիլ 25 10:47 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ մամուլի հրապարակումների՝ առաջիկայում կմասնավորեցվի ԳԱԱ շենքը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը գնորդներ է փնտրում շենքի մասնավորեցման համար։

Մինչդեռ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով շենքի մասնավորեցման վերաբերյալ հրապարակումներին, ասել է, որ նման խնդիր դրված չկա դրված։ «Մենք տեղյակ չենք այդպիսի բանից։ Իհարկե, նման խնդիր պետք է որ չլինի»,-հավելել է ԳԱԱ նախագահը։

Դիտարկմանը՝ հավանաբար, բյուջե գումար բերելու նպատակ է հետապնդում, Ռադիկ Մարտիրոսյանը արձագանքել է. «Երեւի ուրիշ բաներով պետք է բյուջեն լցնել։ Գիտությունն այդ ամենից զերծ պետք է մնա»։

Հարցին՝ շենքի մասնավորեցման դեպքում արդյոք ԳԱԱ խնդիրները լուծում չեն ստանա՞, Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց. « Չէ, չգիտեմ՝ ինչի համար այդպիսի խնդիր դնենք, որ կնպաստի խնդրի լուծման»,-ասել է նա՝ հավաստիացնելով, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ առհասարակ նման հարց չի քննարկվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...