Միհրան Պողոսյանը թիմակիցներին հավաքել է «Օջախում». նշում են հաղթանակը


Միհրան Պողոսյանը թիմակիցներին հավաքել է «Օջախում». նշում են հաղթանակը
Ապրիլ 18 18:28 2017

ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու,ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը` Քեթրինի Միհրանը այսօր թիմակիցների հետ խնջույք է կազմակերպել: Armday.am-ին հայտնի դարձավ, որ Պողոսյանը ընտրությունների ժամանակ իր օգտին աշխատածներին հրավիրել է Օջախ ռեստորանային համալիր, որտեղ խոստացել է մի լավ «տժժալ»:

Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվածներից խորհդարան անցել են Միհրան Պողոսյանն ու Տարոն Մարգարյանի աներորդին` Ռոբերտ Սարգսյանը:

Ի դեպ Միհրան Պողոսյանը, ով համարվում է բանան ներկրող Քեթրին ընկերության սեփականատերը, ընտրություններից հետո կտրուկ բարձրացրեց բանանի գները: Եթե մինչ ընտրությունները 1 կգ բանանը շուկայում կարելի էր գնել 500 դրամով, ապա ընտրություններից 1 կգ բանանը արժե 750 դրամ:
Նշենք, որ տարբեր վերլուծաբաններ սա պայմանավորեցին այն հանգամանքով, որ մի շարք ՀՀԿ-ական թեկնածուներ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք էին բաժանել, եւ հիմա այդ կերպ հետ են բերում գումարները: