Անքնություն ունե՞ք. այս պարզ մեթոդը կօգնի Ձեզ քուն մտնել 60 վայրկյանում


Անքնություն ունե՞ք. այս պարզ մեթոդը կօգնի Ձեզ քուն մտնել 60 վայրկյանում
Ապրիլ 16 23:51 2017

Շատ մարդիկ դժվարանում են քուն մտնել։ Դա 21-րդ դարի ամենատարածված խնդիրներից մեկն է, որի զարգացմանը սատարում են այն բոլոր էլեկտրոնային սարքերը, որոնք իրենց ուրույն տեղն ունեն մեր բոլորի առօրյաում։

Բոլորին էլ հայտնի է, որ քնի խանգարումը վնասակար է առողջությանը։ Մարդուն հարկավոր է 6-8 ժամ քուն՝ օրվա ընթացքում ֆիզիկական և մտավոր օպտիմալ արդյունավետությամբ գործելու համար։ Հոգնածությունը և անքնությունը կարող են ամբողջ օրը փչացնել, ինչպես նաև հանգեցնել էլ ավելի լուրջ առողջական խնդիրների։
Ինչպես հաղորդում են սերտիֆիկացված բժիշկները, անքնությունը կարող է հանգեցնել

հետևյալ հիվանդություններին՝
սրտանոթային հիվանդություններ
սրտի կաթված
սրտի ֆունկցիայի թերի կատարում
սրտի անկանոն աշխատանք
արյան բարձր ճնշում
կաթված (ուղեղի)
դիաբետ


Բարեբախտաբար, գոյություն ունի մի հնարք, որի օգնությամբ դուք կկարողանաք քուն մտնել 60 վայրկյանի ընթացքում։ Մեթոդը կոչվում է «4-7-8». այն հատուկ մշակված շնչառական վարժություն է։ Բժիշկ Էնդրյու Ուեյլը մշակած այս հնարքը միախառնում է ճիշտ շնչառության և մեդիտացիայի տեխնիկաները՝ ցանկալի արդունքին հասնելու համար։
Հնարքը հետևյալն է. պետք է 4 վայրկյան շարունակ քթով շունչ քաշել, 7 վայրկյան պահել շունչը և 8 վայրկյան շարունակ արտաշնչել։ Կրկնելով այս շղթան 3 անգամ՝ դուք քուն կմտնեք։
Մեթոդն ամբողջովին անվնաս է, քանզի միայն հանգստացնում է սրտի աշխատանքը և օրգանիզմը բերում քուն մտնելու վիճակին։ Այդ իսկ պատճառով էլ այն կարող էլ օգտագործել ամեն օր՝ առանց հետևանքների մասին մտածելու։