Սամվել Ալեքսանյանը «օրենքով գող» Զապի հետ օկուպացրել էր Մարիոթի սրճարանը. armtimes.com


Սամվել Ալեքսանյանը «օրենքով գող» Զապի հետ օկուպացրել էր Մարիոթի սրճարանը. armtimes.com
Հունիս 6 12:17 2017

armtimes.com-ը գրում է. Երեկ կեսգիշերին Երեւանի Հանրապետության հրապարակի՝ Մարիոթ հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն էր: Ռուսական պետհամարանիշներով 10-ից ավելի մեքենա էր կայանված, իսկ հյուրանոցի կողմից մայթին ամենամոտը կայանված էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Rolls Royce»-ը:

«Մարիոթ» հյուրանոցի սրճարանը նույնպես մարդաշատ էր, իսկ սրճարանի եւ ավտոկայանատեղիի միջանցքը թիկնապահներով էր պատված: Սրճարանում նստած էր Սամվել Ալեքսանյանը: ԱԺ պատգամավորի հետ մի սեղանի շուրջ նստած էր քրեական հեղինակություն, «օրենքով գող» Անդրանիկ Սողոմոնյանը եւ մի քանի այլ անձ: Իհարկե, տեսանկարահանման փորձ նույնիսկ չարեցինք, որովհետեւ այնտեղ տիրող մթնոլորտն անպիսին էր, որ դրանից հետո շատ անորոշ կլիներ թե´ տեսանյութի ճակատագիրը եւ թե´ տեսանկարահանողի:

Շարունակությունը՝ այստեղ